հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շիրակի մարզում բախվել են ՌԴ քաղաքացու Toyota Prado-ն ու Վրաստանի քաղաքացու բեռնատարը․ կան վիրավորներ

Շիրակի մարզում բախվել են ՌԴ քաղաքացու Toyota Prado-ն ու Վրաստանի քաղաքացու բեռնատարը․ կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։Ժամը 16:50-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 48-ամյա Վաչագան Ծառուկյանն, իր վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 145 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գոգի Լոմջառիայի վարած DAF մակնիշի բեռնատարին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Prado-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։Վթարի հետևանքով Prado-ի ուղևորներ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ 21-ամյա Դիաննա Չ․-ն և 43-ամյա Երազիկ Ծ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: