Թուրքիան սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան
Թուրքիան սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրմանը, որը կբավարարի Բաքվի օրինական պահանջները: Այս մասին Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության բանակցություններին:
Նա նաև նշել է, թե հետևում է երկու երկրների միջև խաղաղության շուրջ բանակցությունների ընթացքին:
Երկու առաջնորդները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, իսկ Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև համերաշխությունը կարող է ծառայել որպես համերաշխության մոդել։