երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ռումինիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Լուկա Նիկուլեսկուի հանդիպումը: 

Նախ` կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, այնուհետև վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին: 

Այնուհետև կայացել է Նիկոլ Փաշինյանի և Լուկա Նիկուլեսկուի առանձնազրույցը, որից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով: 

Լուկա Նիկուսեկուն ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցի կարևորությունը, որի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը: Նրա խոսքով՝ այս այցի արդյունքներով Հայաստան-Ռումինիա փոխգործակցությանը հաղորդվում է նոր ազդակ, քաղաքական, տնտեսական կապերը էապես կզարգանան ու կընդլայնվեն: 

Վարչապետ Փաշինյանը Ռումինիայի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան և առաջարկել դրա շրջանակում կազմակերպել գործարար ֆորում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը կանաչ լույս է վառում գործարարների համար՝ հաստատելու սերտ կապեր և իրականացնելու ներդրումային ծրագրեր: 

  • Կիսվել: