երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Ռոբերտ Քոչարյանին դեռ հնարավորություն չեն տվել ծանոթանալ երկրի նոր սահմանադրության նախագծին

Ռոբերտ Քոչարյանին դեռ հնարավորություն չեն տվել ծանոթանալ երկրի նոր սահմանադրության նախագծին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեռևս հնարավորություն չեն տվել ծանոթանալ երկրի նոր Սահմանադրության նախագծին։ Այս մասին նախկին նախագահն անձամբ է հայտնել դատարանի դահլիճում լրագրողների հետ կարճ զրույցում։

Քոչարյանը հայտնել է, որ նախագիծն իրեն ուղարկել են, բայց չեն փոխանցել։ Հարցին, թե ով չի փոխանցել, Քոչարյանը պատասխանել է, որ դա արել է ՔԿՀ-ի ղեկավարությունը։ «Չեն փոխանցել, ասել են՝ արգելված է»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ նախագիծը հրապարակվել է նախօրեին։

  • Կիսվել: