երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Անկախությունից ի վեր ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հարցով ամենակարևոր գործընկերներից է. Փաշինյան

Անկախությունից ի վեր ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հարցով ամենակարևոր գործընկերներից է. Փաշինյան

ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը լրացուցիչ և կարևորագույն այն խթանն է, կարևորագույն այն ուղենիշն է, որը մեզ պետք է հնարավորություն տա զարգացնել ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտները և դրանք ավելի կայացած դարձնել ՀՀ-ում։ Այդ մասին Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԵՄ-ն, այո՛, խաղաղության տարածք է, բայց նաև ժողովրդավարության տարածք է, ԵՄ-ն խոսքի ազատության տարածք է և ժողովրդավարական մյուս արժեքների։

Մեզ համար շատ կարևոր խթան և ուղենիշ է, որպեսզի համոզվենք, ժամանակ առ ժամանակ ստուգելու հնարավորություն ունենանք, որ մեր ժողովրդավարական բարեփոխումներն ընթանում են ճիշտ ճանապարհով, ճիշտ ուղղությամբ։

Ընդ որում՝ անկախությունից ի վեր ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հարցով ամենակարևոր գործընկերներից է եղել և շարունակում է այդպիսին մնալ»,– ասաց նա։

  • Կիսվել: