շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Տեսուչների մի խումբ արդեն լքել է Իրանը. ԱԷՄԳ

Տեսուչների մի խումբ արդեն լքել է Իրանը. ԱԷՄԳ

Pars Today- Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ կազմակերպության տեսուչների մի խումբ այսօր (ուրբաթ) Թեհրանից մեկնել է Վիեննա։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հայտնում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը իր X սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ հայտարարել է. «ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մի խումբ, վերջին ռազմական հակամարտության ընթացքում Թեհրանում մնալուց հետո, այսօր լիակատար առողջ վիճակում լքել է Իրանը և վերադարձել է Վիեննայում գործակալության կենտրոնակայան»։

Հաղորդագրության մեջ նաև ասված է. «Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կրկին ընդգծել է Իրանի հետ երկխոսության կենսական կարևորությունը՝ Իրանում անհրաժեշտ մոնիթորինգի և ստուգման աշխատանքները հնարավորինս շուտ վերսկսելու վերաբերյալ»։

ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենի պնդումը՝ Իրանի միջուկային օբյեկտների մոնիթորինգը վերսկսելու վերաբերյալ, տեղի է ունենում այն դեպքում, երբ Իրանի Իսլամական խորհրդարանը անցյալ շաբաթ օրենք է ընդունել, որի համաձայն՝ արգելվում է ցանկացած տեսուչի, այդ թվում՝ գործակալության գլխավոր տնօրենի, մուտքն այս երկիր, ինչպես նաև դադարեցվում է վերահսկողության համաձայնագրի շրջանակում և դրանից դուրս տեսախցիկների տեղադրումը։ Նաև արգելվել է գործակալությանը ներկայացնել Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ որևէ զեկույց։

Անցյալ չորեքշաբթի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու օրենքի կիրառման մասին ծանուցել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին և Արտաքին գործերի նախարարությանը։

  • Կիսվել: