Tech Week-ի արդյունքները պետք է առավելագույնս կապիտալիզացնել և Վանաձորը դարձնել տեխնոլոգիական կլաստեր․ ԲՏԱ նախարար
Վանաձորն այս օրերին վերածվել է տեխնոլոգիական մայրաքաղաքի․ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մասնակցել է Tech Week 2025 միջոցառմանը։
«Բացման խոսքում նշել եմ, որ այս միջոցառման անցկացումն իսկապես կարևոր ձեռքբերում է Վանաձորի համար։ Tech Week-ի արդյունքները պետք է առավելագույնս կապիտալիզացնել և Վանաձորը ժամանակի ընթացքում դարձնել տեխնոլոգիական կլաստեր. քաղաքն ունի այդ ներուժը։ Այնուհետև մասնակցել եմ պանելային քննարկմանը, որի ընթացքում խոսել ենք ՀՀ մարզերում տեխնոլոգիական ներուժի մասին։ Կարևոր է նշել, որ Tech Week-ի շրջանակում մեկնարկել է նաև ԴևHacks հաքաթոնը, որտեղ մրցում են երիտասարդ թիմեր՝ նորարարական գաղափարները կյանքի կոչելու համար»,- գրել է նա։