Forbes միջազգային պարբերականի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության նոր հնարավորությունները
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են՝ կայացել է հանդիպում Forbes միջազգային պարբերականի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների ներկայացմանն ուղղված նախկին ծրագրերը։ 2026 թվականին արդեն իրականացվել է Հայաստանի մասին երկու համատեղ նախագիծ։
Քննարկվել են նաև համագործակցության նոր հնարավորություններն ու Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության, միջազգային լսարանին առավել արդյունավետ ներկայացնելու հեռանկարները։



