երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվածը շոկո էր. Շիրակի ոստիկանների բացահայտումը

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվածը շոկո էր. Շիրակի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ապրիլի 9-ին, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Կումայրիի բաժին են տարել 27-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 1,6 գրամ շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը շոկո է, գտել է օրեր առաջ և մի մասն արդեն օգտագործել է։

 

27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

  • Կիսվել: