շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Օկուպացված Ստեփանակերտում հանդիպել են Ալիևն ու Փեզեշքիանը. ինչ են քննարկել

Օկուպացված Ստեփանակերտում հանդիպել են Ալիևն ու Փեզեշքիանը. ինչ են քննարկել

Օկուպացված Ստեփանակերտում այսօր տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ զրույցի ընթացքում պետությունների ղեկավարներն ընդգծել են՝ Ադրբեջանը և Իրանը բարեկամական, հարևան ու եղբայրական երկրներ են։

Ալիևը նշել է, որ Իրանի նախագահի այցը և կայացած հանդիպումը մեծ նշանակություն ունեն ադրբեջանաիրանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում համագործակցության հարցերի քննարկման առումով։

Ընդգծելով, որ Իրանի նախագահի՝ այս տարվա ապրիլին Ադրբեջան կատարած պաշտոնական այցը նոր էջ է բացել երկկողմ հարաբերություններում՝ Իլհամ Ալիևը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի և համապատասխան պետական ​​մարմինների ղեկավարները հետևողականորեն աշխատել են այս այցի ընթացքում քննարկված թեմաները կյանքի կոչելու ուղղությամբ։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից անմիջապես հետո Իրանի դեմ այդ գործողությունները դատապարտվել են Բաքվի կողմից։

ԻՐ հերթին Իրանի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջան կատարած իր պաշտոնական այցի արդյունքում ադրբեջանաիրանական հարաբերություններում նոր էջ է բացվել։

 

  • Կիսվել: