կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
Թրամփն Ալիևին հրավիրել է մասնակցելու Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Թրամփն Ալիևին հրավիրել է մասնակցելու Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելու դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ նման առաջարկով էր հանդես եկել օգոստոսի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Ի պատասխան՝ Ալիևը շնորհակալություն էր հայտնել Թրամփին G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար՝ այն գնահատելով որպես Ադրբեջանի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի դրսևորում։

  • Կիսվել: