ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունից:

Ինչպես հաղորդվում է՝  կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական գործընթացի վերսկսմանը։

Անդրադարձել են նաև Հորմուզի նեղուցում և Եմենում ստեղծված իրավիճակին։

Թրամփը շնորհավորել է Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ, ինչպես նաև հաջողություն մաղթել առաջիկա՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

  • Կիսվել: