ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Ադրբեջանն Ուկրաինային է փոխանցել 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ

Ադրբեջանն Ուկրաինային է փոխանցել 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ

Ադրբեջանը մարդասիրական օգնության շրջանակում Ուկրաինային 1,5 մլն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությանն են փոխանցվել ինը տրանսֆորմատոր, 186 կիլոմետր մալուխ և 12 կիլովոլտ լարման բաշխիչ սարքեր։ Սարքավորումները փոխանցել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը։

«Օգնության շրջանակում Ուկրաինայի էներգետիկայի նախարարությանը փոխանցվել են ինը տրանսֆորմատոր, 186 կիլոմետր մալուխ և 12 կիլովոլտ լարման բաշխիչ սարքեր»,-նշել է Մարդալիևը:

  • Կիսվել: