Ռուսաստանը չի ցանկանում, որ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը կրկնվի Բալթիկայում. Պուտին
Ռուսաստանը չի ցանկանում, որ Բալթիկ ծովում ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին առաջացել է Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում։ Այս մասին Ռուսաստան–Աֆրիկա գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
պուտինը նշել է, որ Բալթիկ ծովում նավագնացության անվտանգության հարցերը քննարկվել են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ իր հեռախոսազրույցների ընթացքում։
Նրա խոսքով՝ Ֆինլանդիան և եվրոպական մի շարք այլ պետություններ հանդես են գալիս միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցների կողմից միջազգային ծովային իրավունքի պահպանման օգտին։ Ռուսաստանը, նշել է Պուտինը, աջակցում է այդ մոտեցմանը։
«Մենք աջակցում ենք այդ մոտեցմանը։ Իսկ հակառակ դեպքում ի՞նչ կլինի։ Հակառակ դեպքում կստեղծվի մի իրավիճակ, որը նման կլինի Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին։ Ինչ է, ինչ-որ մեկը ցանկանո՞ւմ է, որ Բալթիկայում ստեղծվի նույն իրավիճակը, ինչ Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում։ Չգիտեմ։ Մենք դա չենք ցանկանում»,- ասել է ՌԴ նախագահը:
Տեսանյութը՝ այստեղ:



