Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհդիևը, որը մեղադրվում էր հեղաշրջման փորձի մեջ, դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրա ունեցվածքը կբռնագանձվի։
Նշվում է նաև, որ, հաշվի առնելով ամբաստանյալի տարիքն ու առկա հիվանդություններով պայմանավորված առողջական վիճակը, դատարանը որոշել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը համարել պայմանական։



