Հութիները բալիստիկ հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքի վրա
Եմենի հյուսիսը կառավարող «Անսար Ալլահ» հութիների շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։ Տեղեկությունն իր տելեգրամյան ալիքում հայտնել է հութիների խոսնակ Յահյա Սարին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ուժերը բալիստիկ հրթիռ են արձակել Էր Ռիադում երկրի Պաշտպանության նախարարության շենքի վրա՝ խոցելով թիրախը»:
Սարին հավելել է, որ կեսօրին էլ հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրայի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ։



