Ավտովթար Արմավիրի մարզում․ ռուսական համարանիշներով «Լադա»-ն բախվել է քարերին ու հայտնվել բնակչի տան մուտքի մոտ․ կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01:10-ի սահմաններում ռուսական համարանիշներով «Լադա» մակնիշի ավտոմեքենան Արգավանդ 1-ին փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել թիվ 23 տան մուտքի մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Նշան Նշանյանն ու Արթուր Բեջանյանը։
Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։



