կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նիդեռլանդներում խորհրդային հուշահամալիրի պղծnւմը. դեսպան

Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նիդեռլանդներում խորհրդային հուշահամալիրի պղծnւմը. դեսպան

Ռուսաստանը խստորեն դատապարտում է Նիդեռլանդներում խորհրդային հուշահամալիրի պղծման հերթական դեպքը: Այս մասին հայտնել է Հաագայում ՌԴ դեսպան Վլադիմիր Տարաբրինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վճռականորեն դատապարտում ենք վանդալիզմի հերթական արարքը, որը կատարվել է «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրում», – ասել է դիվանագետը:

Նշվում է, որ Նիդեռլանդական Լեսդեն քաղաքի «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրը նորից վանդալիզմի է ենթարկվել։

Ավելի վաղ «Խորհրդային փառքի դաշտ» հիմնադրամը հայտնել էր, որ նիդեռլանդական Լեսդեն քաղաքի համանունհուշահամալիրը նորից վանդալիզմիէենթարկվել:

Ինչպես նշել է Տարաբրինը՝ Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպանատունը իրավիճակը հատուկ հսկողության տակ է պահում, մշտական կապի մեջ է զինվորական հուղարկավորության հիմնադրամի ղեկավարության հետ:

Նշենք, որ սա վանդալիզմի արդեն երկրորդ դեպքն է։ Հուլիսին Լեսդենի մերձակայքում գտնվող «Խորհրդային փառքի դաշտ» հուշահամալիրը նույնպես պղծվել էր. այն ժամանակ մոտ 150 տապանաքար ներկել էին կարմիր գույնով։

  • Կիսվել: