Չինաստանում ձկնորսը հրաշքով փրկվել է հզոր մակընթացային ալիքից
Չինաստանի Չժեցզյան նահանգում՝ Ցզյաշաո կամրջի մոտ, Ցյանտան գետի մակընթացային ալիքի պատճառով քարե ալիքապատնեշներից ջուրը դուրս է հոսել՝ քշելով մարդկանց, որոնց փրկվելու հավանականությունը, ըստ փրկարարների, չափազանց փոքր է, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ հոկտեմբերի 30-ին ձկնորսներից մեկը հրաշքով ողջ է մնացել՝ հայտնվելով հզոր մակընթացային ալիքի մեջ։ Նա կարողացել է լողալով հասնել ծանծաղուտ և դուրս գալ ափ։
Այդ հատվածում մակընթացային ալիքի տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 մ/վրկ-ի՝ մոտ 29 կմ/ժ-ի։
Տեսանյութը՝ այստեղ:



