Ադրբեջանը պատրաստ է ընդլայնել Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ երթուղիներով բեռնափոխադրումները՝ մինչև տարեկան 15 միլիոն տոննա. Ալիև
Ադրբեջանի նպատակը միջնաժամկետ հեռանկարում երկրի տարածքով անցնող Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ երթուղիներով բեռնափոխադրումների ծավալը յուրաքանչյուր ուղղությամբ տարեկան մինչև 15 միլիոն տոննա հասցնելն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել է 10տոկոսով՝ հասնելով գրեթե 8 միլիոն տոննա բեռի։



