Խոշոր հրդեհ «Հրազդան» ԲԿ-ի բակում. վերակենդանացման բաժանմունքի ռեանիմատոլոգի ավտոմեքենան վերածվեց մոխրակույտի
Կոտայքի մարզում, դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23:55-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Հրազդան» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջները հիվանդանոցի աշխատակիցների և ճանապարհային ոստիկանության տեսուչների հետ մարել են Kia Optima մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Աշոտ Գալստյանին, ով աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես ռեանիմատոլոգ:
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ ՀՀ ԱԻՆ-ում էլ նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել: