երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրազդանում 51-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել՝ նետվելով բարձրահարկ շենքի 7-րդ հարկից

Հրազդանում 51-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել՝ նետվելով բարձրահարկ շենքի 7-րդ հարկից

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկացնում  է Shamshyan.com-ը։

Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված թաղամասի թիվ 76 շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 51-ամյա Հ. Պ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների վերջինս 7-րդ հարկից իրեն ցած է նետել:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: