երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անասնագողություն Կոտայքում. պարեկները Աղվերանում հայտնաբերել են անասնաբույժին պատկանող կենդանիներին

Անասնագողություն Կոտայքում. պարեկները Աղվերանում հայտնաբերել են անասնաբույժին պատկանող կենդանիներին

Այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Աղվերան գյուղի վարչական տարածքում անասնագողություն է տեղի ունեցել:

Պարեկները, հասնելով Աղվերան, հանգստյան գոտու մոտ հայտնաբերում են Opel և Nissan  մակնիշի ավտոմեքենաներ, ապա մոտ 2 կմ շառավղով պարեկները հետախուզական աշխատանքներ են կատարում և «Կրիստալ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող արոտավայրում՝ մարդկանց տեսադաշտից բավականին հեռու հատվածում, հայտնաբերում են 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուններին՝ արդեն մորթված վիճակում: 

Դեպքի վայրում գյուղացիներից մի քանիսը ասում էին. «Անասունները, որ գողացել են, պատկանում են Արզաքան գյուղի անասնաբույժ Խաչիկին ու գողացել են նրան պատկանող «Զազո» ու «Զոզո» կովերին: Նախկինում էլի ա եղել անասունների գողության դեպքեր, չի բացառվում, որ էս նույն մարդիկ արած լինեն:

Ոստիկաններն արդեն հայտնաբերել են տուժածին, ով Արզաքան գյուղի բնակիչ 37-ամյա Հրաչյա Գրիգորյանն է, ում հայրը գյուղի անասնաբույժն է:

Գագիկ Շամշանի տեղեկություններով, գողացված ու մորթված խոշոր եղջերավոր անասունները գնահատվում են 1 մլն 200 հազար դրամ:

  • Կիսվել: