հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՆ-ն նախատեսում է դեկտեմբերից հանրային վայրերի՝ ռեստորաններ, համերգասրահներ մուտքը տարձնել ՊՇՌ-թեստի կամ պատվաստման վկայականներով

ԱՆ-ն նախատեսում է դեկտեմբերից հանրային վայրերի՝ ռեստորաններ, համերգասրահներ մուտքը տարձնել ՊՇՌ-թեստի կամ պատվաստման վկայականներով

Մամուլում եղան հրապարակումներ, որ կառավարության իրենց մոտ կանգնած աղբյուրից տեղեկություն են ստացել այն մասին, թե Առողջապահության նախարարությունում ակտիվ քննարկվում է հետագայում արգելել չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ:

Ըստ այդ տեղեկությունների, այս քայլով թիրախային խումբ հանդիսացող տարեց մարդիկ, թոշակառուներն ու սոցիալական նպաստ ստացողներն ստիպված կլինեն պատվաստվել՝  «Հայփոստ»-ից օգտվելու համար: Իսկ որպես թիրախ ընտրված են «Հայփոստ»-ի շահառուները, քանի որ նրանց հիմնական մասը գրանցված աշխատող չի հանդիսանում, այսինքն պարտավորություն չունի պարբերաբար թեստավորման կամ պատվաստման:

Zarkerak.am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ, պարզելու համար, որքանով է տարածված տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը  մեզ տեղեկացեց, որ նախարարությունում տարբեր միջոցներ են քննարկվում՝ պատվաստումային գործընթացն արագացնելու  և ներգրավվածությունը մեծացնելու համար: Այդ թվում քննարկվում է արդեն դեկտեմբերին հանրային վայրեր այցելելու համար պարտադիր ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան, կամ պատվաստման QR- կոդ: Զրույցում հայտնեցին, որ առանձնացնել միայն «Հայփոստ»-ը պետք չէ, քանի որ այդ պահանջը կգործի և՛ ռեստորանների, և՛ համերգասրահների, և՛ գրադարանների և ցանկացած այլ հանրային վայրի դեպքում:

Ինչ վերաբերում է չգրանցված աշխատողներին թիրախավորելուն՝ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը հայտնում է,որ այս քաղաքացիները հրաժարվում են պատվաստվելուց կամ թեստավորվելուց, բայց օգտվում են հանրային նշանակության վայրերից: Այդ քաղաքացիների վարակվելու դեպքում պետությունը գրանցված աշխատողների հաշվին գոյացած հարկերից է վճարում նրանց թանկարժեք բուժման ծախսերը:

  • Կիսվել: