Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա
Մայիսի 15-ին, Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամայի և Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հրավերով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Տիրանա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական հանրության 6-րդ գագաթնաժողովին:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Տիրանայի միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են Ալբանիայի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և էներգետիկայի նախարար Բելինդա Բալլուկոն և այլ պաշտոնյաներ։