հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հայտնի են Պրեմիեր լիգայի` մրցաշրջանի լավագույն մարզչի կոչման հավակնորդները

Հայտնի են Պրեմիեր լիգայի` մրցաշրջանի լավագույն մարզչի կոչման հավակնորդները

Անգլիական Պրեմիեր լիգան սոցիալական ցանցերում հրապարակել է 2024/2025 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների ցուցակը։ Լավագույնի կոչմանը հավակնում են հետևյալ մասնագետները՝

 
    • Թոմաս Ֆրանկ («Բրենտֆորդ», 36 խաղ, 16 հաղթանակ, յոթ ոչ-ոքի, 13 պարտություն, 63 խփած գոլ, 53 բաց թողած գոլ, ութերորդ տեղ, 55 միավոր):
    • Էդի Հոու («Նյուքասլ Յունայթեդ», 36 խաղ, 20 հաղթանակ, վեց ոչ-ոքի, 10 պարտություն, 68 խփած գոլ, 45 բաց թողած գոլ, երրորդ տեղ, 66 միավոր):
    • Նունո Էշպիրիտու Սանտու («Նոթինգհեմ Ֆորեսթ», 36 խաղ, 18 հաղթանակ, ութ ոչ-ոքի, 10 պարտություն, 56 խփած գոլ, 44 բաց թողած գոլ, յոթերորդ տեղ, 62 միավոր):
    • Վիտոր Պերեյրա («Վուլվերհեմփթոն», 20 խաղ, 10 հաղթանակ, երկու ոչ-ոքի, ութ պարտություն, 27 խփած գոլ, 24 բաց թողած գոլ, 14-րդ տեղ, 41 միավոր):
    • Առնե Սլոթ («Լիվերպուլ», 36 խաղ, 25 հաղթանակ, ութ ոչ-ոքի, երեք պարտություն, 83 խփած գոլ, 37 բաց թողած գոլ, առաջին տեղ, 83 միավոր):

Երկրպագուների քվեարկությունը կտևի մինչև մայիսի 19-ը: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով այս մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

 

  • Կիսվել: