Ալբանիայի վարչապետն անդրադարձել է իր ու Փաշինյանի հանդիպմանը
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և գրառում արել:
«Քննարկեցինք երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խթանման և համագործակցության ընդլայնման հարցեր՝ կենտրոնանալով քաղաքական երկխոսության, տնտեսական զարգացման խնդիրների վրա»,- նշել է նա։