Հանդիպել են Թուրքիայի ու Սիրիայի ԱԳ նախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Սիրիայի արտգործնախարար Սաադ Ալ-Շիբանին եռակողմ հանդիպում են անցկացրել
Անթալիայում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, եռակողմ հանդիպում են անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Սիրիայի արտգործնախարար Սաադ Ալ-Շիբանին:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝՝ Ֆիդանը Անթալիայում շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ իր գործընկերների հետ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: