ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ռուսական կողմը պատրաստ է վերսկսել  բանակցությունները. Մեդինսկի

Ռուսական կողմը պատրաստ է վերսկսել բանակցությունները. Մեդինսկի

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը նաև 2022 թվականի ստամբուլյան բանակցություններում գլխավորում էր Մոսկվայի պատվիրակությունը, հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել երեք տարի առաջ ընդհատված բանակցային գործընթացը։

«Ռուսական պատվիրակությունը Ստամբուլում Կիևի հետ բանակցությունները համարում է 2022թ. ընդհատված խաղաղության գործընթացի շարունակություն: Մոսկվայի խնդիրն է հասնել երկարատև խաղաղության՝ վերացնելով հակամարտության արմատական պատճառները: Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների և դրանց քննարկման: Աշխատանքային ենք տրամադրված»,- նշել է նա։

 

  • Կիսվել: