ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Զելենսկին չի մասնակցի Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններին. աղբյուր

Զելենսկին չի մասնակցի Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններին. աղբյուր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի Ստամբուլում ռուսական կողմի հետ այսօր կայանալիք բանակցություններին: Այս մասին տեղեկացնում է AFP-ն՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի։

Միևնույն ժամանակ այլ ԶԼՄ-ներ հայտնում են, որ ուկրաինական պատվիրակությունը կհանդիպի ռուս բանակցողների հետ Ստամբուլում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները սպասվում են այսօր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա չի մեկնել բանակցությունների։ Ներկա չէ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

  • Կիսվել: