Կատարն ԱՄՆ-ից 42 միլիարդ դոլարի զենք և տեխնիկա կգնի. Թրամփ
Կատարն ԱՄՆ-ից 42 միլիարդ դոլարի զենք և տեխնիկա է գնելու։ Այս մասին Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայում ամերիկացի զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ երկու երկրները ստորագրել են համապատասխան համաձայնագիր:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ մենք համաձայնագիր ենք ստորագրել Կատարի կողմից 42 միլիարդ դոլարով ամերիկյան լավագույն ռազմական տեխնիկան գնելու վերաբերյալ, ներառյալ՝ THAAD հակահրթիռային մարտկոցներ, Pegasus ինքնաթիռներ, Desert Vipers զրահամեքենաներ, մարտական մեքենաներ, MQ-9B և Sky Guardian անօդաչուներ: Առաջիկա տարիներին Կատարը նաև 10 միլիարդ դոլար կներդնի այս հսկայական բազայի զարգացման համար»:
Նշենք, որ Թրամփը պետական այցով Կատար է ժամանել մայիսի 14-ին՝ Պարսից ծոցի արաբական երկրներ շրջագայության շրջանակում։
Հավելենք նաև, որ վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ որևէ նախագահ Կատար չէր այցելել։