Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին մայիսի 15-ին ընդունել է Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։