հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Իրանի և եվրոպական եռյակի դիվանագետների հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին՝ Ստամբուլում. Բաղաեի

Իրանի և եվրոպական եռյակի դիվանագետների հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին՝ Ստամբուլում. Բաղաեի

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության և միջուկային գործարքի մասնակից երեք եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրենների առաջիկա հանդիպման մասին:

Նրա խոսքով՝ այն տեղի կունենա մայիսի 16-ին՝ Ստամբուլում: 

Հանդիպմանը կքննարկվեն եվրոպական եռյակի և Իրանի միջև խորհրդակցությունների շարունակումը, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները:

Բաղաեին մեկնաբանել է նաև պնդումները, թե Թեհրան-Վաշինգտոն բանակցություններում փակուղային իրավիճակի է, նշելով՝ նման վերելքներ և վայրէջքներ հնարավոր են ցանկացած բանակցային գործընթացում, հատկապես՝ փոխադարձ անվստահության պայմաններում և նման զգայուն բանակցությունների դեպքում:

  • Կիսվել: