հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՆ-ն հորդորում է զրպարտանքն ու ապատեղեկատվությունը` իբրև «բացահայտում», չհրամցնել հանրությանը

ԱՆ-ն հորդորում է զրպարտանքն ու ապատեղեկատվությունը` իբրև «բացահայտում», չհրամցնել հանրությանը

ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին` գրելով.

«Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի` «Առողջապահության նախարարության կին ղեկավարները պատերազմում են» վերտառությամբ նյութին, առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նյութում տեղ գտած տեղեկատվությունը հերյուրանք է և չի համապատասպանում իրականությանը:

Առողջապահության նախարարությունը խմբագրակազմին հորդորում է` զրպարտանքն ու ապատեղեկատվությունը` իբրև «բացահայտում», չհրամցնել հանրությանը:

Տեղեկացնենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է ընթացակարգերով սահմանված ձևով:

Մասնավորապես` Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների պայմանագրային գումարները և պայմանագրային գումարններում վերաբաշխումները հաշվարկվում են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Կազմակերպությունների պայմանագրային գումարներում տարվա ընթացքում փոփոխությունները և վերաբաշխումները իրականացվում են որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 35-րդ կետով սահմանված կարգով»:

  • Կիսվել: