Եվրոինտեգրացիան օգտագործվում է որպես գործիք Վրաստանի դեմ. Բոճորիշվիլի
«Վրացական երազանք»-ի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին արձագանքել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու հերթական քննադատական հայտարարությանը` ասելով, որ «եվրոպական ինտեգրացիան օգտագործվում է որպես գործիք Վրաստանի դեմ», գրում է aliq.ge-ը:
Բոճորիշվիլին ասել է. «ԵՄ դեսպանի հայտարարությունից երևում է, որ ջանք չի խնայվում ապահովելու համար, որ ԵՄ ինտեգրացիան և ԵՄ-ի հետ հարաբերությունները օգտագործվեն որպես գործիք Վրաստանի դեմ»։
Վրաստանում ԵՄ դեսպանը մայիսի 14-ին հայտարարել էր, որ Բրյուսելում Վրաստանի վերաբերյալ «ամեն ինչ դեռ սեղանի վրա է», այդ թվում՝ առանց վիզայի ճանապարհորդության հարցը։
«Ցանկացած ենթադրություն և կեղծ նարատիվ, որը նրանք ստեղծում և այնուհետև շրջանառում են Վրաստանի դեմ, միևնույն է`օգուտ չեն տա և կդառնան ավելի անօգուտ՝ պարզապես ստերի վրա հիմնված», — ասել է Բոճորիշվիլին Լյուքսեմբուրգում լրագրողների հետ զրույցում։
2024 թվականի հոկտեմբերին կայացած Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում լուրջ մտահոգություն կար «Վրացական երազանք»-ի գործողությունների ընթացքի վերաբերյալ, նշված էր, որ «նման գործողությունների ընթացքը սպառնալիք է ներկայացնում Վրաստանի եվրոպական ուղու համար և փաստացի կասեցնում է անդամակցության գործընթացը»։ Նախկինում՝ սկսած 2024 թվականի ամռանից, ԵՄ մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վրաստանում ԵՄ դեսպանը, հայտարարել էին Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կասեցման մասին՝ «Վրացական երազանք»-ի ձեռնարկած քայլերի և որոշումների պատճառով, որոնք հանգեցնում են «ժողովրդավարության նահանջի»։