ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՀՀ կառավարական ինքնաթիռը մեկնել է Պրահա՝ տեխսպասարկման. պաշտոնյաները պետք է օգտվեն մասնավոր փոխադրողներից

ՀՀ կառավարական ինքնաթիռը մեկնել է Պրահա՝ տեխսպասարկման. պաշտոնյաները պետք է օգտվեն մասնավոր փոխադրողներից

ՀՀ կառավարական ինքնաթիռը մայիսի 10-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից թռել է Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայան՝ տեխնիկական սպասարկում անցնելու նպատակով, գրում է Հետքը:

Այս մասին տեղեկանում ենք flightaware.com կայքից: Տեխնիկական թռիչքը համարակալված է FIE4041: FIE-ն հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության կոդն է, որը 2023-ի սեպտեմբերից սպասարկում է կառավարական օդանավը, իսկ 4041-ը՝ կոնկրետ թռիչքի համարը: Ավանդաբար ՀՀ վարչապետին տեղափոխող չվերթերը համարակալվում են FIE4001, ՀՀ նախագահինը՝ FIE4002, իսկ այլ բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ FIE4003:

  • Կիսվել: