Ռուսաստանում վայրէջքի պահին ինքնաթիռը շրջվել է
Անդրբայկալյան երկրամասի Սրետենսկ քաղաքի թռիչքուղու վրա կոշտ վայրէջք է կատարել «Ավիալեսոօխրանա» ֆեդերալ պետական բյուջետային հիմնարկին պատկանող Cessna 182 ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի Արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչության կայքը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Ըստ տարածված լուսանկարի՝ օդանավը շրջվել է և ընկած է թռիչքուղուց դուրս։ Օդանավում եղել է երկու մարդ. նրանք չեն տուժել։
Իր հերթին տարածաշրջանային ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, սակայն, պնդում է, որ պատահարի հետևանքով օդաչուն և ավիատեխնիկը տեղափոխվել են կենտրոնական շրջանային հիվանդանոց։
Կոշտ վայրէջքի նախնական պատճառ է դարձել շարժիչի տեխնիկական անսարքությունը։ Վնասվել են ինքնաթիռի պտուտակը, պոչամասի հեծանը և այլ տարրեր։ Ինքնաթիռի սեփականատիրոջը հասցված վնասի չափը ճշտվում է։



