Ռազմական ինքնաթիռի կործանում Սերբիայում․ օդաչուն զոհվել է
Այսօր Սերբիայի հյուսիս-արևմուտքում կործանվել է երկրի զինված ուժերի ՄիԳ-29 կործանիչը։ Աղետի հետևանքով օդաչուն զոհվել է, հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ աղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 08:45-ին (Երևանի ժամանակով՝ 11:45-ին)՝ Նովա Պազովա և Ստարա Պազովա բնակավայրերի մերձակայքում։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել ռազմական ոստիկանները, ընթանում է հետաքննություն։ Սերբիայի պաշտպանության նախարարությունը պատահարի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և մեկնաբանություններ չի ներկայացրել։
Ըստ սերբական RTS ռադիոհեռուստաընկերության՝ ինքնաթիռը հաշվառված էր 204-րդ ավիացիոն բրիգադում, որը տեղակայված է Բելգրադից մոտավորապես 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Բատայնիցա օդանավակայանում։


