կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Վահան Կոստանյանը Պաղեստինի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները

Վահան Կոստանյանը Պաղեստինի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները

Նոյեմբերի 20-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Պաղեստին հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել Հայաստանի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերին։

Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում իրավիճակի և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև Խաղաղության խորհրդի գործունեությանը։

  • Կիսվել: