կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետք է հասկանալ, թե որքանով է դա անվտանգ․ Զախարովան Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին

Պետք է հասկանալ, թե որքանով է դա անվտանգ․ Զախարովան Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին

Եթե որեւէ մեկը  մերձենալ է ցանկանում, պետք է հասկանալ, թե որքանով է դա անվտանգ եւ ինչ հետեւանքների կհանգեցնի։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչի է հանգեցրել ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը շատ երկրների՝ ներգրավվածություն հակամարտություններում, ինքնիշխանության եւ անկախության կորուստ, օտարի կամքին հնազանդեցում այդ բառի բոլոր իմաստնեով եւ բոլոր ոլորտներում, եւ որ գլխավորն է՝ սեփական ազգային շահերը իրականացնելու հնարավորության բացակայություն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հարավային Կովկասում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի այն խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը։

«Հավանաբար, այստեղ պետք է մեկնարկել բազային դրույթներից։ Իսկ որո՞նք են յուրաքանչյուր երկրի, մասնավորապես՝ Հայաստանի ազգային շահերը։ Հավանաբար, պետք է վերլուծել դա, պետք է, հավանաբար, բացել քարտեզը, պետք է նայել, թե որ տարածաշրջանում, որ հարեւանների միջեւ է գտնվում այդ երկիրը։ Պետք է կարդալ պատմության դասագրքերը նրանց համար, ովքեր արտահայտվում են ոչ թե պարզապես  ինչ-որ մեկի հետ մերձեցման օգտին, այնուամենայնիվ, ինքնիշխան երկրները կարող են իրենք ինքնուրույն լուծել այդ հարցը, այլ հօգուտ հենց մի ինչ-որ մերձեցման, որը ենթադրում է հարաբերությունների խզում տարածաշրջանի երկրների, հարեւանների հետ, կամ գոնե դրանց խափանում։ Պետք է այս ամենը ուսումնասիրել եւ հասկանալ, թե որն է հենց Հայաստանի ազգային շահը, որն է շահեկան, որն է կարճաժամկետ շահ բերում, որը՝ միջնաժամկետ, որը՝ երկարաժամկետ, եւ դրանից ելնել, այլ ոչ թե խոստումներից»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ արեւմուտքում բոլորին խոստանում են։ «Բայց ինձ հետաքրքիր է, թե որտեղ ինչ են կատարել։ Այո, երբ պետք է կաշառել պաշտոնյաներին, ինչպես եղավ Ուկրաինայում, ինչպես դա տեսնում ենք Մոլդովայում, ինչպես դա ընդհանուր առմամբ եղավ այլ պետություններում, դրա համար նրանք փող եւ այլն ունեն։ Իսկ երբ պետք է ստեղծել իրական նյութական պլատֆորմներ եւ բազիս համապատասխան երկրների տնտեսության զարգացման համար, որոնց հետ մերձեցման ակնկալիք ունեն ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն, ապա չգիտես ինչու խոստացվածը չի կատարվում։ Ես վերջին 30-40 տարիներին օրինակներ չգիտեմ, չեմ տեսել»,- նշել է Զախարովան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: