հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Իրանը միջուկային կենտրոնները վերականգնելու համար ունի անհրաժեշտ ներուժ. ԱԷՄԳ

Իրանը միջուկային կենտրոնները վերականգնելու համար ունի անհրաժեշտ ներուժ. ԱԷՄԳ

Իրանն ի վիճակի է վերականգնել ԱՄՆ հարվածների հետևանքով ավերված իր միջուկային օբյեկտները: Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին, տեղեկացնում է Deutsche Welle պարբերականը։

Նշվում է, որ Գրոսին, մասնավորապես, ասել է. «Երկիրն ունի անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ և արդյունաբերական ներուժ։ Ոչ ոք չի կարող դա հերքել»:

Նա նշել է, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքի որոշ մասեր փրկվել են հարձակումներից։ Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք Իսրայելի և Միացյալ Նահանգների հարձակումները մեկ տարո՞վ են հետ են մղել Իրանի միջուկային ծրագիրը, թե՞ ընդամենը ամիսներով։

«Ես չեմ սիրում դա դիտարկել այնպես, ասես մենք ավազի ժամացույցի ենք նայում», -նշել է նա։

Գրոսին նաև հավելել է. «Ռազմական գործողությունն իր տրամաբանությունն ունի, և ես այստեղ չեմ՝ դատելու՝ դա լավ է, թե վատ։ Մենք ունենք այն իրավիճակը, որն ունենք»:

Նրա խոսքով՝ այժմ կարևոր է Իրանի հետ աշխատել երկարաժամկետ լուծումների շուրջ։

  • Կիսվել: