Ֆրանսիան դատապարտում է Վրաստանում ընդդիմադիր քաղգործիչների ձերբակալությունները
Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենջամին Հադդադը X-ում արձագանքել է Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչների կալանավորմանը։ Ըստ նրա` բռնաճնշումներն անընդունելի են, իսկ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները` դատապարտելի, գրում է aliq.ge-ն:
«Վրաստանում ընդդիմության նկատմամբ ճնշումները, որոնք դրսևորվեցին Զուրաբ Ջափարիձեի, Նիկա Մելիայի, Նիկա Գվարամիայի, Մամուկա Խազարաձեի, Բադրի Ջափարիձեի և Գիորգի Վաշաձեի ձերբակալությամբ և դատավարությամբ, անընդունելի են։
Ֆրանսիան դատապարտում է 2024 թվականի ընտրություններից հետո «Վրացական երազանք»-ի կատարած ավտորիտար քայլերը, որոնք ո՛չ ազատ էին, ո՛չ արդար», — գրել է Հադիդը։