Թուրքիան, Հունաստանը և Բուլղարիան քննարկել են անկանոն միգրացիայի վերաբերյալ հարցեր
Սոֆիայում Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի, Բուլղարիայի ներքին գործերի նախարարի և Հունաստանի միգրացիայի և ապաստանի հարցերով նախարարի միջև կայացել է հանդիպում։ Սա թվով երկրորդ եռակողմ նախարարական հանդիպումն է, գրում է ermenihaber.am-ը:
Նախարարները քննարկել են անկանոն միգրացիայի, սահմանային հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր։
Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները շեշտել են սահմանային կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման, միգրացիոն ուղու երկայնքով գտնվող երկրների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման և միգրանտներին իրենց ծագման երկրներ վերադարձնելու արդյունավետ համակարգի կարևորությունը:
Նախարարները նաև համաձայնել են շարունակել նման ձևաչափով հանդիպումները։