Մ15 ԵԱ. 3 ազատ ոճային ըմբիշ դուրս է եկել եզրափակիչ
Մ15 ԵԱ. 3 ազատ ոճային ըմբիշ դուրս է եկել եզրափակիչ: 57 կգ քաշային ըմբիշներ Էրիկ Պապիկյանը և Տիգրան Կոլոտյանը դուրս են եկել եզրափակիչ և կհանդիպեն միմյանց:
Պապիկյանը կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի Հասանովին, իսկ Կոլոտյանը նրա համերկրացի Հուսեյնովին:
Եզրափակչում է նաև 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որը կիսաեզրափակչում հաղթել է վրացի Գոգիբերիձեին: