Lարված իրավիճակ դատարանի բակում. քաղաքացիների ու ոստիկանների միջև վիճաբանություն սկսվեց
Դատարանի բակում քաղաքացիների ու ոստիկանների միջև վիճաբանություն սկսվեց:
Նշենք, որ այս պահին քննվում է Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին կալանավորելու հարցը:
Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը ևս երկու ամսով կալանավորվեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դարձյալ երկու ամսով կալանավորվել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը:
Իսկ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բագրատ Սրբազանի աջակից Տիգրան Գալստյանին կալանավորելու՝ քննիչի միջնորդության քննությունը 00:30-ին ավարտվեց: Որոշումը կհրապարակվի առավոտյան ժամը 11:00-ին։
Րոպեներ առաջ էլ դատարանը բավարարեց Արմեն Ալեքսանյանին երկու ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Տեսանյութը՝ այստեղ: