հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Վարչապետը ներկա է գտնվել  «Հոմպլեքս Մոլ» կենտրոնի բացման արարողությանը

Վարչապետը ներկա է գտնվել «Հոմպլեքս Մոլ» կենտրոնի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել  «Հոմպլեքս Մոլ» շինանյութի կենտրոնի բացման արարողությանը:

Վարչապետը շրջայց է կատարել «Հոմպլեքս Մոլ»-ում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված  պայմաններին և կենտրոնի գործունեությանը: Տեղեկացվել է, որ կենտրոնի ստեղծման համար իրականացվել է 70 մլն դոլարի ներդրում: Արդյունքում, ընդհանուր առմամբ, ստեղծվել է 1000 նոր աշխատող:

Կենտրոնը կառուցված է որպես բազմաֆունկցիոնալ համալիր, որի նպատակն է ձևավորել նոր մշակույթ շինարարության ոլորտում:  «Հոմպլեքս Մոլը» նախատեսում է դառնալ նաև բիզնես համագործակցության հարթակ, որտեղ կանցկացվեն մասնագիտական հանդիպումներ, շնորհանդեսներ և ցուցահանդեսներ՝ համախմբելով շինարարական ոլորտի տեղական արտադրողներին, ներդրողներին և ոլորտային մասնագետներին։

  • Կիսվել: