հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին երկու ամսով կալանավորելու որոշում է ընդունել։

Հիշեցնենք՝ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանքի միջնորդության քննությունը մակագրված էր Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանին։

Ավելի վաղ ոստիկանության բաժին էին հրավիրվել նաև Արցախի տարբեր քաղաքացիներ։ 

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Սլավիկ Պողոսյանն ասաց, որ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը կտեղափովի «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա հավելեց, որ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի։

Փաստաբանը նաև նշեց, որ դատարանը սահմանափակել է Գալստրանի տեսակցությունները՝ բացառությամբ մերձավոր ազգականների։

Հիշեցնենք՝ իրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

  • Կիսվել: