Դատարանը ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառեց կալանք երկու ամիս ժամկետով։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

ԶԼՄ-ներին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։