շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո

Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո

Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ և կողմ է հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Վաշինգտոնը պատրաստ է բանակցություններ վարել Թեհրանի հետ, սակայն ակնկալում է իրանական կողմի դիրքորոշման փոփոխություն»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Թեհրանը պահանջում է ԱՄՆ պատժամիջոցների վերացում, տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատում և իրանական սառեցված ակտիվների ազատում։ Սակայն Իրանը ներկայումս չի տեսնում Վաշինգտոնի հետ ուղղակի բանակցությունների անհրաժեշտություն։

  • Կիսվել: