շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Էրդողանը Ստամբուլում ընդունել է Զելենսկուն

Էրդողանը Ստամբուլում ընդունել է Զելենսկուն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Ուկրաինայի իր գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հեռանկարները և Սև ծովում անվտանգությունը:

Հանդիպումից առաջ Զելենսկին նշել էր, որ կարևոր բանակցություններ են սպասվում: Թուրքիան նախկինում բազմիցս իր միջնորդությունն է առաջարկել պատերազմի դադարեցման գործում: Հանդիպումից հետո նախատեսվում էր Էրդողանի և Զելենսկու մամլո ասուլիսը։

  • Կիսվել: